Հայ գործարարներին կրթում են՝ եվրոպացիների հետ կապերն ակտիվացնելու համար

GSP-ին արտոնությունների ընդհանրացված համակարգ է, որից մեր երկրին օգտվում է 2008թ.: Համակարգի միջոցով հայկական ապրանքներն իրացվում են ԱՄՆ-ի, Կանդայի, Շվեյցարիայի շուկաներում:

GSP-ին արտոնությունների ընդհանրացված համակարգ է, որից մեր երկրին օգտվում է 2008թ.: Համակարգի միջոցով հայկական ապրանքներն իրացվում են ԱՄՆ-ի, Կանդայի, Շվեյցարիայի շուկաներում: GSP-ի միջոցով վաճառվող ապրանքատեսկներից որոշներն ազատված են մաքսատուրքից, որոշներն էլ օգտվում են նվազցեված մաքսատուրքերից: GSP+-ը եւս արտոնյալ համակարգ է: Հայաստանն գործում է 2014թ.: Սրա միջոցով հնարավոր է արտահանել 6400 ապրանքատեսակ:

Հայաստանյան ապրանքների արտահանումը դեռեւս չնչին տոկոս է կազմում: Իսկ դրա համար ոլորտի պատասխանատուները նշում են մի քնաի պատճառներ: Այդ խնդիրները հաղթհարելու դեպքում միայն մեր երկրում արտահանումն ու ներմուծում կաշխուժանա:

«Նոյյան» ընկերության արտադրանքից Եվրոպական եւ ամերիկյան շուկաներում պահանջված են հատկապես ընկույզի մուրաբան, չիչխանն ու մասուրը: Պահեստից ապրանքներն ուղեւորվում են ԱՄՆ, Եվրոպա եւ Ռուսաստան: Ընկերության արտադրանքներն, այսպես ասած, ճանապարհորդում են՝ օգտվելով GSP եւ GSP+ համակարգերից: GSP-ին ընդհանրացված արտոնությունների համակարգի տեսակ է, որի շրջանակում 3300 ապրանքատեսակների համար գործում է զրոյական մաքսատուրք, 3900-ն էլ օգտվում են շեշտակի իջեցված դրույքաչափից:

Իսկ ԵՏՄ-ին անդամակցությունն, ասում է ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն, առավել նպատաստավոր պայմաներ է ստեղծում հենց մեր երկրի համար:

«Քանի որ միության անդամ երկրների համար Հայաստանն իսկապես դառնում է խողովակ, որպեսզի միության անդամ երկրների ապրաքները հայկական ապրանքների անվան տակ իրացվեն եվրոպական շուկայում: Եվրոպական երկրենրն էլ ներդրումների շնորհիվ կարող են ձեռնարկություներ ստեղծել եւ ապրաքներն արտահանել ԵՏՄ»,- ասաց Մինասյանը։

Տարածաշրջանում GSP+ համակարգից օգտվում է Հայաստանն ու Վրաստանը: Այս քայլով, ասում է գործատուների հանրապետական միության նախագահը, Եվրամիությունը նպատակ ունի խթանելու զարգացող երկրի տնտեսական աճը:

«Քանի որ մենք փոքր երկիր ենք եւ այստեղ դեմպինգի որեւէ մտավախություն չկա: Բացի այդ իրեն էլ ուզում են իրենց շուկան նոր ապրանքներով հարստացնել»:

Տեղեկատվության բացը, բանակցություններ վարելու անկարողությունը, օտար լեզուների չիմացությունն ու արտահանման մեջ մասնագիտացման մակարդակի ցածր աստիճանն այն պատնեշներն են, որոնք հաղթահարել դեռեւս հաջողվել է տեղական մի քանի ընկերությունների: Հայկական ընկերությունների ծանրակշիռ մասը բավարարվում է միայն ռուսական շուկայով:

«Քանի որ եվրոպայում ախպերավարի չես կարող խոսել, այստեղ կոռուպցիա չկա: Դու պատասխանատու ես քո ապրանքների համար»,- ասում է Գագիկ Մակարյանը։

Արմատական խնդիրներին լուծում տալու նպատակով Էկոնոմիկայի նախարարությունը կյանքի է կոչել արտահանման ապահովագրման համակարգի կիրառումը: Համաֆինանսավորում է ընկերություններին սերտիկֆիկացման հարցում, աջակցում գովազդի եւ ցուցահանդես — վաճառքների կազմակերպման գործում:

«Կրթական ծրագեր ենք իրականցնում, ճիշտ է՝ մեծ ծավալների չի հասնում, բայց այն պետք է զանգվածային դարձնենք»,- ասում է Արծվիկ Մինասյանը։

Տարիներ շարունակ մեր երկիրն օգտվում է GSP եւ GSP+- ից, բայց տեսանելի արդյունքների մասին խոսել շուկայի խաղացողները դեռ չեն շտապում: Օբյեկտիվ՝ գումարած սուբյեկտիվ պատճառներ: Հանրագումարում՝ արտահանումը մի քանի անգամ զիջում է ներմուծմանը:

*

*