Գործարարները նշել են, որ այսօր երկրում ստեղծվել են մրցակցային բիզնես պայմաններ

Վարչապետը աշխատանքային ընթրիք է ունեցել Հայաստանի գործարարների եւ արդյունաբերողների միության անդամների հետ
gorcararner-handipum

Նիկոլ Փաշինյանը երեկոյան աշխատանքային ընթրիք է ունեցել Հայաստանի գործարարների եւ արդյունաբերողների միության անդամների հետ:

Վարչապետի մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, քնարկվել են երկրում ներդրումային միջավայրի բարելավմանը, օրենսդրական կարգավորումներին, հարկային ոլորտի բարեփոխումներին վերաբերող տարբեր հարցեր:

Գործարարները նշել են, որ այսօր երկրում ստեղծվել են մրցակցային բիզնես պայմաններ, ազատ շուկայական հարաբերություններ, նախկինում եղած տնտեսական մենաշնորհները վերացվել են եւ դրանցով դրվել է տնտեսական հեղափոխության սկիզբը:

Ի դեպ, հանդիպմանը ներկա է եղել նաեւ բենզինի շուկայում գրեթե մենաշնորհային, կամ պաշտոնական ձեւակերպմամբ՝ գերակա դիրք զբաղեցնող «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը։

*

*