Գործադիրը կուսումնասիրի էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման հնարավորությունները

Սակայն այդ քայլին կգնա միայն առկա ռիսկերը հաղթահարելուց հետո:
elektraenergia

Հայաստանի կառավարությունը նախատեսում է ապագայում վերանայել էլեկտրաէներգիայի սակագները, սակայն այդ քայլին կգնա միայն առկա ռիսկերը հաղթահարելուց հետո: Կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը` չմոռանալով շեշտել, որ էլեկտրաէներգիայի սակագնի մասով լիազոր մարմինը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն է:

«Մենք որևէ գործառույթ այդ առումով չունենք, մենք, իհարկե, նախատեսում ենք ապագայում վերանայել սակագները, սակայն ներքին սպառման բալանսն այս պահին ռիսկային վիճակում է»,-  նշեց նախարարը:

Նա հավելեց, որ ռիսկերը հաղթահարելուց հետո զուգահեռաբար կուսումնասիրեն բոլոր հնարավորությունները էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման առումով:

*

*