Դեկտեմբերին ձկնամթերքի գինն աճել է 24.8%-ով․ ԱՎԾ

Գնաճ է նկատվել նաեւ մսամթերքի եւ հրուշակեղենի ապրանքախմբերում։
dzknamterq-dzuk

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ մսամթերքի ապրանքախմբում 2017թ. դեկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ  գրանցվել է 11.0%, իսկ 2017թ. նոյեմբերի համեմատ՝ 1.3% գնաճ:

Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2017թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ մսամթերքի գներն աճել են 0.4-3.8%-ով, այդ թվում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Եղեգնաձորում: Մայրաքաղաքում մսամթերքի գների ընդհանուր մակարդակն աճել է 0.8%-ով:

Ձկան և ծովամթերքի ապրանքախմբում էլ 2017թ. դեկտեմբերին 2016թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է 24.8% գնաճ, իսկ 2017թ. նոյեմբերի համեմատ`0.3% գնանկում:

Ըստ ԱՎԾ-ի՝ 2017թ. դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, հանրապետությունում գրանցվել է նաև հրուշակեղենի 0.1% գնաճ, իսկ ալկոհոլային խմիչքի և ծխախոտի ապրանքախմբում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:

Շաքարի և շաքարավազի ապրանքախմբում էլ 2017թ. դեկտեմբերին 2016թ. դեկտեմբերի համեմատ գրանցվել է 6.0%, իսկ 2017թ. նոյեմբերի համեմատ՝ 0.5% գնանկում:

2017թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է նաև սուրճի, թեյի և կակաոյի, ոչ ալկոհոլային խմիչքի՝ 0.5%, հացաբուլկեղենի և ձավարեղենի՝ 0.4%, յուղերի և ճարպերի՝ 0.2% գնանկում:

*

*