Գավառում անցկացվել է «Մեծ փուռ-2018» փառատոնը

«Մեծ փուռ»-ը խորհրդանշում է կարտոֆիլի բերքահավաքը
gexarquniq,-me-pur

Սեպտեմբերի 29-ին Գավառ քաղաքի զբոսայգում անցկացվեց «Մեծ փուռ- 2018» փառատոնը` «Հյուրասիրում են քյավառցիները» խորագրով: Փառատոնին մասնակցեցին ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը, Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը, Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը, պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, անհատ քաղաքացիներ, արտասահմանցի հյուրեր:

«Մեծ փուռ»-ը խորհրդանշում է կարտոֆիլի բերքահավաքը, ինչն էլ տոնի է վերածվում քյավառցիների հյուրընկալ ընտանիքներում: Փառատոնի աջակիցն է «Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» ծրագիրը, որը ֆինանսավորվում է Ռուսաստանի Դաշնության կողմից եւ իրականցվում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից՝ ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության հետ համատեղ:

«Մեծ փուռն արդեն ավանդույթ է դարձել Գավառ քաղաքում, ինչը նաեւ խորհրդանշում է բերքահավաքի սկիզբը: Մարզը տարեկան արտադրում է ավելի քան 200 հազար տոննա կարտոֆիլ, ինչը նպաստում է երկրի պարենայինն անվտանգության ապահովմանը: Այս միջոցառմամբ մենք նաեւ գնահատում ենք մեր գյուղաշխարհի մարդկանց աշխատանքը՝ բերքահավաքը վերածելով կատարյալ տոնի: Հուսով եմ, որ մեզ կհաջողվի այս փառատոնը շարունակել ամեն տարվա բերքահավաքի օրերին »,-նշեց մարզպետ Իշխան Սաղաթելյանը:

gexarquniq,-me-pur1 gexarquniq,-me-pur

*

*