«Գեղարքունիքի մարզը դառնալու է աշխարհի կարևոր տարածաշրջաններից մեկը». մարզպետ

«Իմ քայլը հանուն Գեղարքունիքի մարզի»
gnel-sanosyan-marzpet2

Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնի դահլիճում մեկնարկել է «Իմ քայլը հանուն Գեղարքունիքի մարզի» գործարար համաժողովը։ Մայիսի 11-ին մեկնարկած համաժողովի մասնակիցներին ողջունել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։

«Գեղարքունիքի մարզի կազմավորումից ի վեր նման համաժողով մարզում առաջին անգամ է անցկացվում։ Գեղարքունիքի մարզը տարիների ընթացքում ավելի է մեծացնելու իր դերն ու նշանակությունը։ Հաշվի առնելով օր օրի աշխարհում առաջացող քաղցրահամ ջրի խնդիրը, Գեղարքունիքի մարզը դառնալու է աշխարհի կարևոր տարածաշրջաններից մեկը»,- մասնավորապես նշել է Սանոսյանը։

Համաժողովին մասնակցում է 110 գործարար, որոնցից 72-ը արտերկրից են ժամանել Հայաստան։

Միջոցառմանը ներկա է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 

*

*