Երեւանում բացվեց «Գերմանական տնտեսական միավորման» գրասենյակը

Այս միավորումը դեռ 2013-ի մարտից՝ իր ճյուղային գրասենյակով, ներկայացված էր Երեւանում...

Հայաստանում այսօր տեղի ունեցավ «Գերմանական տնտեսական միավորման» հանդիսավոր բացումը, որի նպատակն է՝ խթանել Գերմանյիայի Դաշնային Հանրապետության առեւտրատնտեսական կապերը եւ մեր երկրում ներկայացնել գերմանական տնտեսության շահերը: Այս միավորումը դեռ 2013-ի մարտից՝ իր ճյուղային գրասենյակով, ներկայացված էր Երեւանում, սակայն մինչ օրս գործում էր Թբիլիսիի «Գերմանական տնտեսական միավորման» ենթակայությամբ:

Հայկական եւ գերմանական կողմերը շատ կարեւոր համարեցին նման միասնության ամրապնդումը: Կողմերը նշեցին նաեւ, որ նմանատիպ նախաձաեռնություններն առաջնահերթ նշանակություն ունեն հատկապես ներդրումային եւ գործարար ոլորտենրում Հայաստանի տնտեսության զարգացմանը նպասատող երկու երկրների կազմակերպությունների միջեւ համագործակցության ընդլայնման համար:

*

*