Բողոքի ցույցից հետո ոսկու կորզման գործարանը խոստացել է բարձրացնել աշխատավարձերը — Երկիր Մեդիա

Բողոքի ցույցից հետո ոսկու կորզման գործարանը խոստացել է բարձրացնել աշխատավարձերը

Ղեկավարությունը ընդառաջ է գնացել գործարանի աշխատակիցների պահանջին
vosku-korzmna-gorcaran2

Արարատի մարզի «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ընկերության Արարատի ոսկու կորզման գործարանի աշխատակիցները մայիսի 15-ին բողոքի ակցիա էին կազմակերպել գործարանի դիմաց՝ պահանջելով աշխատավարձերի վերանայում:

Գործարանի ղեկավարությունը ընդառաջ է գնացել գործարանի աշխատակիցների պահանջին: «Արմենպրես»-ին գործարանի մամուլի ծառայությունից տեղեկացրին, որ աշխատակիցների աշխատավարձերը մայիսի 1-ից կբարձրանան 10-30 տոկոսով: «Գործարանի աշխատանքը ակցիայի պատճառով չի խաթարվել: Այն շարունակել և շարունակում է իր բնականոն գործունեությունը»,-տեղեկացրին մամուլի ծառայությունից, հավելելով, որ օրինակ 120 հազար դրամ աշխատավարձ ստացողի աշխատավարձը կբարձրանա 30 տոկոսով, 150 հազար ստացողինը՝ 20 տոկոսով, 200 հազար ստացողինն էլ 10 տոկոսով: «Այս ամենն արվում է աշխատակիցների աշխատավարձերը բալանսի բերելու նպատակով: Պետք է նշել նաև, որ գործարանի աշխատակիցները, բացի ամենամսյա աշխատավարձից, ստանում են նաև պարգևավճարներ: Գործարանում միջին աշխատավարձը 140 հազար դրամ է»,-տեղեկացրին ընկերությունից:

Մայիսի 15-ին բողոքի ակցիա էր նաև Արարատի ցեմենտի գործարանի դիմաց: Աշխատակիցներն այստեղ ևս աշխատավարձերի բարձրացում էին պահանջում:

*

*