«Գազպրոմ Արմենիա»-ն սոցիալապես անապահով խավի համար գազի գինը կնվազեցնի

«Գազպրոմ Արմենիա»-ն հայտարարություն է տարածել
gaz

 «Գազպրոմ Արմենիա»-ն հայտարարություն է տարածել սոցիալապես անապահով ընտանիքների սպառողներին վաճառվող յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի սակագինը տարեկան մինչև 600 խորանարդ մետր սպառողներին վաճառվող բնական գազը հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սահմանածից ավելի ցածր սակագնով վաճառելու մասին:

Հայտարարության մեջ մասնավորապես ասված է.

«Սոցիալապես անապահով ընտանիքների սպառողները տարեկան մինչև 600 խորանարդ մետր բնական գազի համար յուրաքանչյուր խորանարդ մետրի համար «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին վճարվող 100 դրամի փոխարեն 2018 թ. օգոստոսի 1-ից մինչև 2019 թ. օգոստոսի 1-ը կվճարեն ավելի ցածր՝ 80 դրամ սակագնով  (20 դրամ իջեցված սակագնով)»:

*

*