Վարչապետը ներկայացրեց գազի սակագնի իջեցման չորս աղբյուրները

արապետյանը եւս մեկ անգամ հիշեցնում է՝ սակագների նվազումն իրականցվելու է ի հաշվի «Գազպրոմ Արմենիայի»:

Կառավարության այսօրվա նիստում վարչապետն անդրադարձավ գազի սակագներին:

Հունվարից մեկից ուժի մեջ կմտնեն գազի նոր սակագները: Կարապետյանը եւս մեկ անգամ հիշեցնում է՝ սակագների նվազումն իրականցվելու է ի հաշվի «Գազպրոմ Արմենիայի»:

Բնակիչ-բաժանորդը վճարելու է 139 դրամ՝ գործող 146.7-ի փոխարեն: Սոցիալպես անապահովները տարեկան մինչեւ 600 խ/մ-ի գազ սպառելու դեպքում մեկ խ/մ-ի համար վճարելու են 100 դրամ: Ջերմոցային տնտեսություններն էլ 122-ի փոխարեն՝ 100 հազար դրամ:

Սոցիալապես անպահովներին ու նպաստառուներին, ջերմոցային տնտեսություններին ու վերամշակող ընկերություններին, հանրային ծառայությունները կարագավորող հանձնաժողովը ներառելու է առանձին խմբերում:

«Առկա է չորս աղբյուր. հունվարի մեկին ավարտվում է Վրաստանի հետ տրանզիտի պայմանագիրը եւ այնտեղ կան ակնկալիքներ, որ տրանզիտի գինը կնվազի: Երկրորդ՝ «Գազպրոմ Արմենիա»-ն ակնկալում է շուկայի ընդլայնում: «Գազպրոմ Արմենիա»-ն կանի օպտիմալացում, եւ չորրորդ՝ ֆինանսական ռիսկերը կվերցնի իր վրա»,- ասաց վարչապետը:

 

*

*