Հայաստան մատակարարվող գազի սակագինը 2019-ի հունվարի 1-ից կկազմի 165 ԱՄՆ դոլար` 1000 խմ-ի համար

...նախկին 150 ԱՄՆ դոլարի փոխարեն
shmol-gaz

Մոսկվայում դեկտեմբերի 31-ին կայացել է ռուսական «Գազպրոմ» ընկերության կառավարման խորհրդի նախագահ Ալեքսեյ Միլլերի և ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանի աշխատանքային հանդիպումը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Գազպրոմ» ընկերության կայքը, «Գազպրոմ էքսպորտ» և «Գազպրոմ Արմենիա» ընկերությունների միջև կնքված լրացուցիչ համաձայնագրի համաձայն, որը սահմանում է 2019-ին Հայաստան մատակարարվող գազի սակագինը, Հայաստանի և Վրաստանի սահմանին ռուսական գազի սակագինը 2019-ի հունվարի 1-ից կկազմի 1000 խմ-ը 165 ԱՄՆ դոլար:

Ներկայումս այդ սակագինը կազմում է 1000 խմ-ը 150 ԱՄՆ դոլար:

Ավելի վաղ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հայաստանյան սպառողների համար Ռուսաստանից ներկրվող գազի գնի փոփոխություն չի լինի:

*

*