ԱԳԼՃԿ-ները մայիսի 1-ից գազի վաճառքը պետք է իրականացնեն կիլոգրամով

Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմինը հորդորում է...
gazalcakayan

Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմինը (այսուհետ՝ ՇՎՏՄ) տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետության «Հարկային օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին օրենքն արդեն ընդունվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից, վավերացվել՝ Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից և ուժի մեջ է մտնելու 2019թ-ի մայիսի մեկից:

Ինչպես տեղեկացնում են ՇՎՏՄ իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնից,  ՇՎՏՄ-ն հորդորում է ԱԳԼՃԿ շահագործող բոլոր տնտեսվարողներին և աշխատակիցներին՝ լցակայաններում գազի վաճառքը 2019թ-ի մայիսի 1-ից պարտադիր իրականացնել կիլոգրամով, չգերազանցել ճնշման սահմանված 19,6 ՄՊա չափը և զերծ մնալ խախտումներից:

*

*