Հայաստանին մատակարարվող բնական գազի գինը 2018-ին կմնա անփոփոխ

150 ԱՄՆ դոլար՝ 1 հազար խորանարդ մետրի համար
gaz

ՀՀ մատակարարվող բնական գազի գինը եկող տարվա համար մնում է անփոփոխ: Այս մասին այսօր կառավարության նիստում ասաց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը:

Բնական գազի գինը Հայաստանի համար 2018 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ սահմանվում է 150 ԱՄՆ դոլար՝  հազար խորանարդ մետրի համար:

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը նշեց, որ սոցիալապես անապահով, սահմանամերձ համայնքների բնակիչների և վերամշակող ձեռնարկությունների համար գազի գնի հետ կապված սահմանված արտոնյալ սակագները կպահպանվեն:

 

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները