Գազի գործող սակագինը ՀԾԿՀ-ն արդարացված է համարում

Անդրադառնալով գազի գնի նվազեցմանը...
gaz-elektraenergia

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը գազի գործող սակագինն արդարացված է համարում:

Այս մասին նոյեմբերի 8-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտնեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի աշխատակազմի ղեկավար Միքայել Սողոմոնյանը:

«Արդարացված եմ համարում սակագինը: Բոլոր հաշվարկները, մեթոդները հանձնաժողովը համարում է հիմնավորված: Դրանք կատարվել են գործող մեթոդիկային և միջպետական համաձայնագրին համապատասխան»,- ասաց Սողոմոնյանը:

Անդրադառնալով գազի գնի նվազեցմանը՝ Միքայել Սողոմոնյանը նշեց, որ այս պահին դրա համար ռեզերվ չի տեսնում:

Նա հիշեցրեց, որ միջպետական պայմանագրով 2018 թ.  համար  սահմանված է գործող  սակագինը, ինչ վերաբերում 2019-ին, ապա մինչև տարեվերջ պետք է «Գազպրոմ»-ը հայտ ներկայացնի, որպեսզի  հունվարի 1-ից սահմանվի նոր սակագին։

 

*

*