Գազի գինը բնակչության համար եւս նվազեցնելու ուղղությամբ բանակցում են

Ռուսական կողմի հետ բանակցությունները տարվում են, որպեսզի հնարավորություն լինի...
gas-gin-bnakich

Ռուսական կողմի հետ բանակցությունները տարվում են, որպեսզի հնարավորություն լինի գազի սակագինը նվազեցնել նաև բնակչության համար:

Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանը:

«Այսօրվա դրությամբ բանակցություններն ընթանում են այն ուղղությամբ, որ մենք սակագների իջեցման հնարավորություն ունենանք, այդ թվում՝ բնակչության համար: Բանակցությունները կավարտվեն արդյունքների մասին կտեղեկացնենք»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց նախարարը:

Միաժամանակ, նա հույս հայտնեց, որ բանակցությունները կավարտվեն մինչև ապրիլի մեկը:

Բնական գազի գինը Հայաստանի համար 2016 թվականի հունվարի 1-ից սկսած մինչև 2016-ի մարտի 31-ն ընկած ժամանակահատվածի համար պահպանվում է նախորդ տարվա՝ 165 ԱՄՆ դոլար չափով: Իսկ բանակցությունները տարվում են գազի ձեռք բերման արտոնյալ պայմանների շուրջ:

*

*