Forbes-ի «Միլիարդատերեր-2018» վարկանիշային աղյուսակում հայազգի 4 գործարար կա

ԱՄՆ-ի նախագահ Դոնլադ Թրամփն էլ 766 հորիզոնականում է իր 3 մլրդ 100 մլն դոլարով:
Forbes

Ամերիկյան Forbes հանդեսի կազմած աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշային ցուցակում ընդգրկվել է ծագումով հայ 4 գործարար։ «Միլիարդատերեր-2018» վարկանիշում Ռուսաստանում գործունեություն ծավալող «Մագնիտ» ցանցի հիմնադիր, «Կրասնոդար» ֆուտբոլային ակումբի նախագահ Սերգեյ Գալիցկին (Հարությունյան) 4 միլիարդ դոլար կարողությամբ զբաղեցնում է 550-րդ հորիզոնականը:

«Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր և նախագահ Սամվել Կարապետյանը 3,7 միլիարդ դոլար կարողությամբ ընդգրկվել է 606-րդ հորիզոնականում:

2,7 մլրդ դոլար կարողությամբ արգենտինահայ գործարար, Հայաստանի ազգային հերոս Էդուարդո Էռնեկյանը զբաղեցնում է 887-րդ տեղը:

1 միլիարդ դոլարով Alex and Ani թանկարժեք զարդեր բրենդի սեփականատեր Քերոլին Ռաֆայելյանը զբաղեցնում է 2114-րդ տեղը:

«Միլիարդատերեր 2018» վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականը 112 մլրդ դոլար կարողությամբ զբաղեցնում է Amazon-ի սեփականատեր Ջեֆ Բեզոսը, 90 մլրդ դոլարով նրան հաջորդում է Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը, իսկ 84 մլրդով երրորդ տեղում է ամերիկացի ներդրող Ուորեն Բաֆեթը:

Ի դեպ, ԱՄՆ-ի նախագահ Դոնլադ Թրամփն էլ 766 հորիզոնականում է իր 3 մլրդ 100 մլն դոլարով:

 

 

 

*

*