Ֆինանսական 21 հայ խորհրդատու կվերապատրաստվի ՎԶԵԲ-ի դասընթացներում

Ըստ ՎԶԵԲ-ի ներկայացուցիչ Հաննես Տակաշի՝ Հայաստանում բազմաթիվ ընկերություններ տեղյակ չեն․․․
khorhrdatvutyun

Դեկտեմբերի 6-ից 8-ը ֆինանսական 21 հայ խորհրդատու կվերապատրաստվի Վերակառուցման եւ զարգացման բանկի կազմակերպած դասընթացի ժամանակ: Աջակցությունը կլինի Ճապոնիայի կառավարության կողմից: Դասընթացի նպատակն է ապահովել Հայաստանում ֆինանսական խորհրդատուների մասնագիտական վերապատրաստումը՝ զինելով նրանց անհրաժեշտ հմտություններով ու լավագույն փորձով:

Ըստ ՎԶԵԲ-ի ներկայացուցիչ Հաննես Տակաշի՝ Հայաստանում բազմաթիվ ընկերություններ տեղյակ չեն կապիտալի շուկայի ֆինանսավորման հնարավորություններին կամ այն դժվարություններին, որոնց կարող են բախվել:

«Այս դասընթացը ճիշտ ժամանակին է կազմակերպվել: Հայաստանում ներդրումներ կատարելը գրավիչ է ավելի, քան երբեւէ: Դասընթացի մասնակիցները կծանոթանան այնպիսի գործիքների եւ ձեռք կբերեն այնպիսի հմտություններ, որոնք կնպաստեն հայկական կապիտալի շուկայի եւ ՓՄՁ-ների աճին, զարգացմանը, ինչպես նաեւ ձեռք կբերեն գործնական փորձ այն մասին, թե, Հայաստանում, մասնավորապես՝ ՓՄՁ-ների ոլորտում ներդրումներ կատարելիս տարածաշրջանային եւ միջազգային տարբեր ներդրողներն ինչ են փնտրում եւ ինչ տարբերակներ են դիտարկում»,- նշեց առաջատար փորձագետ, մասնագիտացած թրեյներ Պետկո Բահովսկին:

Պատրաստեց՝

Վանուհի Ավագյանը

*

*