ԵԶԲ-ի կանխատեսումը Հայաստանի տնտեսական ակտիվության վերաբերյալ

Կառույցը պահպանել է մեր երկրի տնտեսական աճի վերաբերյալ իր նախնական կանխատեսումը:
ezb-hayastan

Հայաստանի տնտեսական ակտիվությունն այս տարի կհասնի 5.2 տոկոսի: Կանխատեսումը Եվրասիական զարգացման բանկինն է: Կառույցը պահպանել է մեր երկրի տնտեսական աճի վերաբերյալ իր նախնական կանխատեսումը:

Ինչ վերաբերում է գնաճին, ապա նախատեսվում է, որ ամռան ամիսներին սպառողական գների վրա ճնշող ազդեցություն թողած ժամանակավոր գործոնները 2017-ի վերջին կչեզոքանան:

Եվրասիական զարգացման բանկը  2017-ին Բելառուսում կանխատեսում է 1,8 տոկոս, Ղազախստանում՝ 3,7 տոկոս, Ղրղըզստանում՝ 4 տոկոս, Ռուսաստանում՝ 1,7 տոկոս եւ Տաջիկստանում՝ 7,2 տոկոս տնտեսական աճ:

*

*