Մեկնարկել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը

Նուրսուլթան Նազարբաևը նշանակվել է Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի պատվավոր նախագահի պաշտոնում։
nur-sultan

Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում մեկնարկել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը։ Մասնակցում են Հայաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի եւ Ղրղզստանի ղեկավարները։

Անկախության պալատում նրանց դիմավորել է Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաեւը։ Նիստը նվիրված է Եվրասիական տնտեսական համագործակցության պայմանագրի ստորագրման հինգ ամյակին։

Նիստի ժամանակ հայտարարվել է, որ Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը նշանակվել է Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի պատվավոր նախագահի պաշտոնում։

Հայտնի է, որ կառույցի պատվավոր նախագահի պաշտոնում Նազարբաևին նշանակելու առաջարկով է հանդես եկել ՌԴ  նախագահ Վլադիմիր Պուտինը՝ հաշվի առնելով ԵԱՏՄ-ի ստեղծման գործում քաղաքական գործչի ունեցած մեծ ավանդը:

*

*