2018-ից ԵԱՏՄ-ում ավտոտրանսպորտը կհամապատասխանի «Եվրո-5» դասին

Սա թույլ կտա խթանել ժամանակակից տրանսպորտային միջոցների արտադրությունը
paris-meqena

2018 թվականի հունվարի 1-ից Եվրասիական տնտեսական միության երկրներում արտադրված կամ ներկրված բոլոր տեսակի ավտոմեքենաները, այդ թվում՝ բեռնափոխադրող և ուղևորափոխադրող ավտոտրանսպորտը, կհամապատասխանի բնապահպանական հինգերորդ դասին (Եվրո-5): Դա թույլ կտա 1,5 անգամ նվազեցնել վնասակար նյութերի արտանետումը։

Բացի ակնհայտ բնապահպանական արդյունքից՝ ավելի կոշտ նորմերի ուժի մեջ մտնելը թույլ կտա խթանել ժամանակակից տրանսպորտային միջոցների արտադրությունը, շարժիչի ստեղծման գործում նոր տեխնոլոգիաների ներդրումը:

2015 թվականի հունվարի 1-ից բնապահպանական հինգերորդ դասին պետք է համապատասխանեին մարդատար մեքենաների նոր մոդելները, որոնք ավելի վաղ չեն արտադրվել ԵԱՏՄ տարածքում: 2016 թվականից այդ պահանջը տարածվել է մարդատար բոլոր նոր ավտոմեքենաների վրա, որոնք արտադրվել են ԵԱՏՄ տարածքում կամ ներկրվել են երրորդ երկրներից:

 

*

*