ՏՄՊՊ-ն «Երեւան գարեջրին» տուգանեց 110 մլն դրամով

«Երեւան գարեջուր»-ն ունի գերիշխող դիրք եւ գրավում է շուկայի մոտ կեսը
erevan-garejur

«Երեւան գարեջուրը» տուգանվեց 110 մլն դրամով. պատճառը գերիշխող դիրքի չարաշահումն է: Տուգանքը սահմանել է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը: Նախորդ տարեվերջից սկսած ընկերությունը գարեջրի 1 լիտրի գինը բարձրացրել է 30 դրամով, եւ այն հիմնավորել հումքի թանկացմամբ ու իրացման ծավալների կրճատմամբ: Սակայն հանձնաժողովի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հումքի թանկացում տեղի չի ունեցել:

«Երեւան գարեջուր»-ն ունի գերիշխող դիրք եւ գրավում է շուկայի մոտ կեսը: Խախտումներ հայտնաբերվել է ոլորտի մեկ այլ ընկերության՝ « Գյումրի գարեջրի» մոտ եւս: Գարեջուրը թանկացրել է նաեւ այս ընկերությունը: Իսկ բարձարացումն էլ հիմնավորել ծախսերի ավելացմամբ: Հանձնաժողովի ուսումնասիրությունները կրկին այլ բան են ցույց տվել: Մարքեթինգային եւ տրանսպորտային ծասխերի անվան տակ՝ ընկերությունն արհեստական կերպով բարձրացրել է ծախսերը: «Գյումրի գարեջուրը» նվազեցրել է հարկային պարտավորությունները: Խնդրով կզբաղվի Պետեկամուտների կոմիտեն: Ընկերության ներկայացուցիչները ներկա չէին նիստին:

«Նմանատիպ ծախսեր ցույց տալու միջոցով ընկերությունը փորձել է նվազեցնել հարկային պարտավորությունները: Նկատի ունենալով ընկերության փաստաթղթերում բացահայտված խնդրահարույց հանագամանքները, հանձանաժողովը որոշեց ուսումնասիրության արդյունքներն ուղարկել ՊԵԿ՝ հետագա ընթացքն ապահովելու համար»,- ասում է ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը:

 

*

*