Էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացման ժամանակացույցը քննարկման է ներկայացվել

Նախագծի ընդունմամբ հնարավորություն կընձեռնվի ոլորտում միջպետական առևտրի զարգացմանը։
atomakayan-aek-enrgablok

Հայաստանի կառավարության քննարկմանն է ներկայացվել ՀՀ էլեկտրաէներգետիկական համակարգի էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացման և միջպետական առևտրի զարգացման միջոցառումների ծրագիր-ժամանակացույցը: Այդ մասին հարցն ընդգկված է կառավարության հուլիսի 27-ի նիստի օրակարգում:

Ծրագիրը ներդաշնակեցվել է էներգետիկայի բնագավառում միջպետական առևտրի հետ կապված միջազգային պարտավորությունների պահանջներին, որը չի հակասում նաև ԵԱՏՄ-ի շրջանակներում ՀՀ-ի ստանձնած պարտավորություններին: Նախագծի ընդունմամբ հնարավորություն կընձեռնվի ոլորտում միջպետական առևտրի զարգացմանը և կխրախուսվի ավելի լայն մրցակցություն:

Ըստ հիմնավորման, Հայաստանում նոր, ժամանակակից էլեկտրաէներգետիկական շուկային անցնելու անհրաժեշտությունը պայմանավորված է ներքին շուկայի կարիքներով, ինչպես նաև կարևորվում է միջսահմանային առևտրի հնարավորություններն օգտագործելու համար: Միջսահմանային առևտուրը կընձեռնի փոխշահավետ հնարավորություններ և կնպաստի Հայաստանի ներքին շուկայի արդյունա­վետության բարելավմանը:

*

*