Անապահով ընտանիքների համար էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցումը հնարավոր է կիրառվի հուլիսի 1-ից

«Եթե վերջնական որոշում կայացվի...»
elektraenergia

Անապահով ընտանիքների համար էլեկտրաէներգիայի սակագինը 10 դրամով նվազեցնելու որոշումը, հնարավոր է, կիրառվի հուլիսի 1-ից: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Էներգետիկ ռեսուրսների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը:

«Եթե վերջնական որոշում կայացվի, հնարավոր կլինի հենց հուլիսի 1-ից 10 դրամի չափով նվազեցնել անապահով ընտանիքներին տրամադրվող էլեկտրաէներգիայի սակագինը»,- ասաց Գրիգորյանը:

*

*