Արտադրված էլեկտրաէներգիան հունվարից մարտ ավելացել է 9,3 տոկոսով

Աճն արձանագրել է էներգետիկայի նախարարությունը:
elektraenergia-sakagin-hosanq

Մեր երկրում արտադրված էլեկտրաէներգիան հունվարից մարտ ավելացել է 9,3 տոկոսով: Աճն արձանագրել է էներգետիկայի նախարարությունը: Ակտիվացել է նաեւ էլեկտրաէներգիայի արտահանումը հարեւան Վրաստան:

Հաշվետու ժամանկահատվածում մեր հյուսիսիային հարեւանը Հայաստանից ստացել է մոտ 76 մլն կՎտժ հոսանք: Երեւույթը պայմանվորված է երկրների միջեւ ստորագրված փոխհոսքեր իրականացնելու վերաբերյալ պայմանագրով:

Ըստ կանխատեսումների, միայն ապրիլին Վրաստան արտահանումը կկազմի 40 մլն կՎտժ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այս ուղղությամբ առաքումներ չեն իրականացվել;

*

*