Ապրիլին 625 հազար բնակիչ-բաժանորդ օգտվել է էլեկտրաէներգիայի սուբսիդավորումից

2016 թվականի ապրիլին ծախսած էլեկտրաէներգիայի սուբսիդավորումը կազմել է 571 մլն դրամ, ինչը 33 մլն դրամով ավելի է նախորդ ամսվանից
elektraenergia-subsidavorum

2016 թվականի ապրիլին ծախսած էլեկտրաէներգիայի սուբսիդավորումը կազմել է 571 մլն դրամ, ինչը 33 մլն դրամով ավելի է նախորդ ամսվանից: Այս մասին տեղեկացնում են Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության լրատվական ծառայությունից:

Ըստ աղբյուրի, փոխհատուցումից օգտվել է 625 հազար բնակիչ-բաժանորդ: Անցած յոթ ամիսներին, ընդհանուր առմամբ, տրամադրվել է ավելի քան  5,5 մլրդ դրամի փոխհատուցում, գերակշիռ մասը՝ բնակիչ-բաժանորդներին:

Կառավարության 2015թ. հոկտեմբերի 29-ի որոշմամբ, սուբսիդավորումը տրամադրվում է ամսական մինչեւ 250 կՎտ էլեկտրաէներգիա օգտագործող բնակիչ-բաժանորդներին եւ մինչեւ 500 կՎտ էլեկտրաէներգիա օգտագործող ՓՄՁ-ներին՝ 250 կՎտ-ի դիմաց: Սուբսիադավորւոմը կշարունակվի մինչեւ 2016թ. հուլիսի 31-ը: