Համայնքների սեփական եկամուտների փաստացի հավաքագրումն աճել է

...փաստացի հավաքագրվել է 12,205.6 մլն դրամ
tntesakan-aj

2018 թվականի համար ՀՀ համայնքների բյուջեների սեփական եկամուտների տարեկան պլանը նախատեսվել է 43,525.7 մլն դրամ: 2018 թվականի ապրիլի 26-ի դրությամբ փաստացի հավաքագրվել է 12,205.6 մլն դրամ, կատարողականը տարեկան պլանի նկատմամբ կազմում է 28%:

2017 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ` սեփական եկամուտների փաստացի հավաքագրումն աճել է 16.4 %-ով, կամ 1,718.3 մլն դրամով (առանց Երևան քաղաքի աճել է` 22.4 %-ով, կամ 942.5 մլն դրամով):

*

*