Նախագահն ԵՏՄ-ին ինտեգրվելու իր մտահոգությունները կիսել է Տիգրան Սարգսյանի հետ

Ըստ Սերժ Սարգսյանի՝ քաղաքացիների վերաբերմունքը միության վերաբերյալ դեռեւս սպասողական է:
serj tigran

Հայաստանի տնտեսական վերելքը երկրի ղեկավարը կապում է Եվրասիական տնտեսական միության անդամակցությամբ: Սակայն, անդամակցությունը համընկավ միջազգային տնտեսական գործընթացների հետ, որոնք բացասաբար ազդեցին Հայաստանի տնտեսության վրա, եւ ըստ Սերժ Սարգսյանի՝ քաղաքացիների վերաբերմունքը միության վերաբերյալ դեռեւս սպասողական է:

Իր, այսպես ասած, մտահոգությունները նախագահը հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանին:

Դեկտեմբերի 26-ին Սանկտ Պետերբուրգում կընդունվի Եվրասիական միության Մաքսային օրենսգիրքը, որն ըստ նախագահի՝ հնարավորություն կտա գործարարների ու բնակչությանը պարզեցված եւ ժամանակակից միջոցներով աշխատել մաքսային կառույցների հետ: Սարգսյանն ընդգծել է նաեւ դեպի երրորդ երկրներ առեւտրատնտեսական կապերն ամրապնդելու ուղղությամբ աշխատանքը՝ նշելով, որ հայկական կողմն այդ գործում օգտագործում է առանձին երկրների հետ հարաբերությունների իր փորձն ու ներուժը:

*

*