ՌԴ Դաշնության խորհուրդը վավերացրեց ԵԱՏՄ-ի Մաքսային օրենսգրքի մասին պայմանագիրը

Ուժի մեջ կմտնի 2018 թվականի հունվարի 1-ից:
eatm-masnakcutyun-ghazakhstan-hovik-abrahamyan

Ռուսաստանի Դաշնության խորհուրդն իր նոյեմբերի 8-ի նիստում վավերացրել Է Եվրասիական տնտեսական միության Մաքսային օրենսգրքի մասին պայմանագիրը:

Փաստաթուղթը ԵԱՏՄ-ի անդամ հինգ պետությունների ղեկավարների կողմից ստորագրվել Է 2017 թվականի ապրիլի 11-ին:

Ենթադրվում Է, որ օրենսգիրքն ուժի մեջ կմտնի այն բանից հետո, երբ ծանուցումներ ստացվեն մասնակից բոլոր երկրների (Ռուսաստան, Բելառուս, Հայաստան, Ղազախստան, Ղրղզստան) կողմից պայմանագրի վավերացման վերաբերյալ: Սպասվում Է, որ դա տեղի կունենա 2018 թվականի հունվարի սկզբին:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 26-ին Պետական դուման վավերացրել է ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի մասին պայմանագիրը: Այն ուժի մեջ կմտնի 2018 թվականի հունվարի 1-ից:

*

*