ԵԱՏՄ միջկառավարական հաջորդ նիստը տեղի կունենա մայիսի 20-ին Երևանում

Այս մասին նշված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ֆեյսբուքյան էջում:
eatm-nist-yerevan-tigran-sargsyan

Մոսկվայում անցկացվող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ կողմերը պայմանավորվել են հաջորդ նիստն անցկացնել մայիսի 20-ին՝ Երևանում։ Այս մասին նշված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ֆեյսբուքյան էջում:

«Միջկառավարական խորհրդի նիստին քննարկվել են հարցեր, որոնց շուրջ պետք է հստակեցնել կողմերի տեսակետները, որպեսզի հանձնաժողովը կարողանա առաջ շարժվել և նոր փաստաթղթեր պատրաստել։ Մասնավորապես՝ մենք պայմանավորվել ենք Միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի ընթացքում՝ Երևանում, վերադառնալ Նավթի ու նավթամթերքի միասնական շուկայի ստեղծման հայեցակարգի մասին հարցին։ Երևանում կշարունակվի նաև երկաթուղային փոխադրումների հարցի շուրջ քննարկումը։ ԵԱՏՄ կառավարությունների ղեկավարները պայմանավորվել են, որ նման հանդիպումներ ավելի հաճախ են անցկացնելու»,- ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը։

*

*