Մենք չափազանց կարևորում ենք ԵԱՏՄ շուկայում բիզնեսի համար անհրաժեշտ նախադրյալների ապահովումը. Նիկոլ Փաշինյան

ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի ընթացքում ունեցած ելույթում...
nikol-pashinyan  eatm

Հայաստանը չափազանց կարևորում է Եվրասիական տնտեսական միության միասնական շուկայում առկա խոչընդոտների և սահմանափակումների վերացման հարցը, ինչպես նաև բիզնեսի համար անհրաժեշտ նախադրյալների ապահովումը` առողջ մրցակցության միասնական կանոնների և լոգիստիկ, տրանսպորտային և հաղորդակցության հնարավորությունների արդյունավետ օգտագործման պայմաններում: ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի ընթացքում ունեցած ելույթում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Քննարկված հարցերից ես կցանկանայի ընդգծել Եվրասիական ցանցի նախագծի կարևորությունը: Կարծում եմ, որ այն կնպաստի մեր երկրներում արտադրության աճի տեմպերի և արտադրության ծավալների աճին և թույլ կտա ստեղծել գործիքներ միջպետական համագործակցության խորացման համար: Կարևոր է նաև բարելավել միջսահմանային տեղեկատվական փոխգործակցության համապատասխան մակարդակի անվտանգություն ունեցող մեխանիզմները»,- ասաց ՀՀ վարչապետը:

Նա կարծիք հայտնեց, որ անհրաժեշտ է ներդնել տնտեսվարողների անխափան փոխգործակցությունը գործադիր իշխանության հետ ապահովող այնպիսի մեխանիզմ, որի իրականացման ընթացքում գործարարները կկարողանան կիրառել թվային ստորագրությունների ազգային ստանդարտները, իսկ համապատասխան լիազոր մարմինը կապահովի փաստաթղթի իրավազորումը:

*

*