ԵԱՏՄ մաքսային օրենսգիրքն ուժի մեջ կմտնի 2018թ

Ուժի մեջ կմտնեն նաեւ հանձնաժողովի կողմից ընդունված եւ առաջնահերթ եւս 25 որոշում:
eatm-masnakcutyun-ghazakhstan-hovik-abrahamyan

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգիրքն ուժի մեջ կմտնի 2018թ. հունվարի 1-ից: Այս մասին տեղեկացնում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունից: Իսկ որոշումն այս ընդունվել է հանձնաժողովի խորհրդի նիստում, որին մասնակցել են միության անդամ երկրների փոխվարչապետները:

Մաքսային օրենսգրքի հետ մեկտեղ ուժի մեջ կմտնեն նաեւ հանձնաժողովի կողմից ընդունված եւ առաջնահերթ եւս 25 որոշում: Դրանք վերաբերվում են տնտեսական օպերատորների լիազորություններին, ֆիզիկական անձանց կողմից բեռնափոխադրումների նորմերին եւ այլն: Նիստի ընթացքում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի անդամներին տեղեկություններ է հաղորդվել նաեւ Եվրասիական տնտեսական միության անդամ յուրաքանչյուր երկրում «մեկ պատուհան»-ի մեխանիզմ ձեւավորելու աշխատանքների վերաբերյալ:

*

*