ԵԱՏՄ մաքսային տեխնոլոգիաները կթվայնացվեն

Պայմանագրի վավերացումը կավարտվի մինչեւ ընթացիկ տարվա վերջը:
eatm-masnakcutyun-ghazakhstan-hovik-abrahamyan

Եվրասիական տնտեսական միության Մաքսային օրենսգրքի մասին պայմանագրի վավերացումը կավարտվի մինչեւ ընթացիկ տարվա վերջը:

Բելառուսում եւ Ռուսաստանում Մաքսային օրենսգիրքն արդեն ընդունվել եւ հավանության է արժանացել երկու երկրների իշխանության օրենսդրական մարմինների՝ Բելառուսի Ազգային ժողովի եւ Ռուսաստանի Դաշնային ժողովի ստորին եւ վերին պալատների կողմից:

Ղազախստանի խորհրդարանը՝ Մաժիլիսը, նույնպես վավերացրել է փաստաթուղթը: Հայաստանում դրան հավանություն Է տրվել հանրապետության Սահմանադրական դատարանի կողմից, եւ այն վավերացման ընթացակարգ է անցնում երկրի Ազգային ժողովում: Ղրղզստանում փաստաթուղթը քննարկվում Է հանրապետության Գերագույն խորհրդում՝ Ժոգորկու Կենեշում: ԵԱՏՄ-ի Մաքսային օրենսգիրքը փոխարինելու կգա Մաքսային միության՝ 2010 թվականի կեսից գործող Մաքսային օրենսգրքին:

Միության նոր Մաքսային օրենսդրությունը մշակված է էլեկտրոնային տեխնոլոգիաների զարգացման ժամանակակից մակարդակի հաշվառմամբ, այն բովանդակում Է ձեռնարկատերերի համար օգտակար բազմաթիվ նորույթներ: Նախատեսվում Է, որ այս հիմնարար փաստաթղթի շնորհիվ մաքսային տեխնոլոգիաները կթվայնացվեն:

Համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ փաստաթղթի ուժի մեջ մտնելու ամսաթիվը՝ 2018 թվականի հունվարի 1-ը, չի հետաձգվելու, ուստի Միության երկրների քաղաքացիներին, տնտեսավարող սուբյեկտներին եւ պետական մարմիններին անհրաժեշտ է նախապատրաստվել նոր պայմաններում աշխատանքին՝ վաղօրոք կողմնորոշվելով դեպի ԵԱՏՄ-ի նոր Մաքսային օրենսգիրքը:

*

*