Եվրոն, ռուբլին արժեւորվել են, դոլարը՝ արժեզրկվել — Երկիր Մեդիա

Եվրոն, ռուբլին արժեւորվել են, դոլարը՝ արժեզրկվել

Ռուսական ռուբլու փոխարժեքը սեպտեմբերի 7-ին կազմել է 7.37 դրամ:
dolar-manat

Հայաստանի ազգային արժույթի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը սեպտեմբերի 7-ին կազմել է 474.57 դրամ: Այն նախորդ օրվա համեմատ նվազել է 0.14 դրամով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 533.32 դրամ՝ աճելով 3.35 դրամով, բրիտանական ֆունտի փոխարժեքը 634.17 դրամ է, նախորդ օրվա համեմատ աճել է 1.00 դրամով: Ռուսական ռուբլու փոխարժեքը սեպտեմբերի 7-ին կազմել է 7.37 դրամ` նախորդ օրվա համեմատ աճը 0.04 դրամ է:

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները` արծաթ` 299.05 դրամ, ոսկի՝ 20,403.46 դրամ, պլատին` 16,585.2 դրամ։

*

*