Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել «Դիլիջան» գարեջրի գործարանի բացմանը

Նորագույն տեխնոլոգիաները գերմանական եւ չեխական արտադրության են
dilijan-garejur011

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել «Դիլիջան» գարեջրի գործարանի բացմանը։

Գործարանի կառուցումը սկսվել է 2013 թվականին, ավարտվել՝ 2017-ի սեպտեմբերին։ Նորագույն տեխնոլոգիաները գերմանական եւ չեխական արտադրության են։ Ունի 90 աշխատատեղ, որը ամռան ամիսներին նախատեսվում է դարձնել 120։ Միջին աշխատավարձը կազմում է 100 հազար դրամ։

Նախատեսվում է արտադրանքի 80 տոկոսն արտահանել Ռուսաստանի Դաշնություն, 10-ական տոկոսը՝ ԱՄՆ եւ Վրաստան։

Առաջիկա ծրագրերից է ոչ ալկոհոլային խմիչքների արտադրությունը եւ արտահանումը Իրանի Իսլամական Հանրապետություն։

Պատրաստեց՝

Սոնա Հակոբյանը

*

*