Դավիթ Լոքյան. «Գյումրիի զարգացման վարկային ծրագիրը քննարկման փուլում է»

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հետաքրքրվեց, թե ե՞րբ է ծրագիրը սկսվելու։
davit-loqyan-gyumri-vark-vzeb

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից երկու օր առաջ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ հանձնարարել է գումարներ ուղղել Գյումրիի փողոցների լուսավորությունն ապահովելու, ինչպես նաեւ այլ ենթակառուցվածքներ զարգացնելու համար։

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հետաքրքրվեց, թե ե՞րբ է ծրագիրը սկսվելու։ Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանի փոխանցմամբ, Վերակառուցման եւ զարգացման բանկի հետ բանակցությունները 23,5 միլիոն վարկի շուրջ շարունակվում են։

«Վարկային համաձայնագիրը ներկայումս քննարկման փուլում է եւ մինչեւ ապրիլի 15-ը պայմանագիրը կդրվի ընթացքի մեջ: Դրանից հետո ՎԶԵԲ-ում հարցը կքննարկվի, եւ եթե ՀՀ-ն բավարարի բոլոր պայմաններին, ապա վարկային փաթեթը հասանելի կդառնա նոյեմբերին»,- ասաց Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը:

Ի դեպ, Դաշնակցության նախարարներն առաջին անգամ էին խորհրդարանում՝ Հանրապետական կուսակցության հետ համագործակցության համաձայնագրի ստորագրումից հետո։ Վարչապետ Հովիկ Աբրահամյանը լրագրողների հետ զրույցում հավաստիացրեց, որ Դաշնակցության հետ շատ լավ են աշխատում:

*

*