ՀԴՄ-ների առք ու վաճառքն ազատականացված է, բայց բիզնեսը չի արձագանքում․ Դավիթ Անանյան

Նա նաեւ երքել է, թե ՊԵԿ-ը ՀԴՄ-ների ներկրման համար խոչընդոտներ է ստեղծել:
davit-ananyan

ՀԴՄ-ների առք ու վաճառքն ազատականացված է, բայց բիզնեսը չի արձագանքում: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողներին ասել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը` անդրադառնալով երկրում ՀԴՄ-ների պակասորդին:

Գլխավոր հարկահավաքը նաեւ հերքել է, թե ՊԵԿ-ը ՀԴՄ-ների ներկրման համար խոչընդոտներ է ստեղծել: Նրա խոսքով՝ իրենք առք ու վաճառք չեն իրականցնում. հարկայինը բերում է ՀԴՄ-ներ այնքան, որքան պետք է սահմանամերձ գոտիներում ապրող տնտեսավորղներին: Իսկ ինչ վերաբերում է սկսնած բիզնեսներին, ապա ազատականացումից հետո ՊԵԿ-ը նրանց ՀԴՄ չի տրամադրելու:

«Դիմում ներկայացրած հին սերնդի մեքենա շահագործողի մոտ վարչարարություն չենք իրականացնելու: Սրա մասին հայտարարել ենք, որովհետև այդտեղ օրենսդրությամբ սահմանված կարգով որոշակի հայեցողականության իրավասություն ունենք: Բայց բիզնեսը, որը նոր է բացվել և չունի հսկիչ դրամարկղային մեքենա, մենք էլ հնարավորություն չունենք ՀԴՄ-ն տրամադրել, ցավոք սրտի, եթե ինքը հսկիչ դրամարկղային մեքենայի գործունեություն կիրականացնի, մենք պետք է այնտեղ վարչարարություն իրականացնենք: Հասկանում եմ, որ կա այնպիսի իրավիճակ, երբ կա ՀԴՄ-ի պահանջ, բայց չկա ՀԴՄ, բայց ես չեմ ուզում, որ մենք բոլորս մեղադրենք կառավարությանը կամ ՊԵԿ-ին, որ ՀԴՄ-ների այսօրվա մեծ պահանջարկի պայմաններում ՀԴՄ չունենալը միայն պետության կամ կառավարության սխալ հաշվարկների արդյունք էր»,- նշել է Անանյանը։

 

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները