Հայաստանում օրական սպառվում է 1 մլն 68 հազար տուփ ծխախոտ

2018-ին 2017-ի համեմատ ծխախոտի սպառումն աճել է։
cxaxot-ckhakhot

2018 թվականի ընթացքում Հայաստանում արտադրվել է 1․580 մլրդ տուփ ծխախոտ, որից մոտ 1․353 մլրդ-ն արտահանվել է, 227 մլն-ը՝ սպառվել տեղում։ ԱՎԾ տվյալներով, ևս մոտ 162․5 մլն տուփ Հայաստան ներմուծվել է․ արդյունքում, երկրում մեկ տարվա ընթացքում սպառվել է 389․9 մլն տուփ ծխախոտ։

Այսպիսով, ՀՀ-ում ծխախոտի օրական միջին սպառումը կազմում է մոտ 1 մլն 68 հազար տուփ։

Ծխախոտի մեկ տուփի արժեքն 2018-ին կազմել է 416,9 դրամ։ 1 օրում հայերը ծխախոտին 445,362 մլն դրամ են տվել, 1 տարում՝ 162.557 մլրդ դրամ կամ մոտ $338․7 մլ:

2017-ին ՀՀ-ում սպառվել էր մոտ 373․8 մլն տուփ ծխախոտ, 1 տուփի միջին գինը կազմել էր 399 դրամ։ 1 օրում ՀՀ-ում սպառվել էր 1․02 մլն տուփ ծխախոտ՝ 66 հազարով ավելի քիչ, քան 2018-ին, այսինքն՝ 2018-ին 2017-ի համեմատ ծխախոտի սպառումն աճել է։

*

*