Հայկական կոնյակը Հայաստանի եւ ԵՄ-ի համար կռվախնձոր է դարձել

Հայաստան-ԵՄ նոր համապարփակ իրավական փաստաթղթի շուրջ բանակցությունները բարեհաջող են ընթանում, սակայն...
cognac-em-hayastan

Հայաստան-Եվրամիություն նոր համապարփակ իրավական փաստաթղթի շուրջ բանակցություններն, ինչպես Հայաստանի նախագահն ու արտգործանախարարը վստահեցրել են Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիին, բարեհաջող են ընթանում: Սակայն երկկողմ  հարաբերություններում որոշակի խոչընդոտներ կան: Խնդրահարույցը հայկական կոնյակի ճակատագիրն է:

Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի խոսքով, կոնյակի հարցն ամենացավոտ թեմաներից է, որին կողմերը պետք է անդրադառնան: Այս հարցում Եվրամիության դիրքորոշումը շատ խիստ է: Այդ ալկոհոլային խմիչքը, Սվիտալսկիի խոսքով, չի կարող արտադրվել կամ արտահանվել «կոնյակ» անունով:

*

*