Ցեմենտի տեղական արտադրությունը պաշտպանության անհրաժեշտություն ունի․ Արծվիկ Մինասյան

Արծվիկ Միասյանը ներկայացրել է ՀՅԴ տեսակետը կառավարության կառուցվածքի եւ ցեմենտի ներմուծման տուրքի մասին

ՀՅԴ մասնագիտական ոլորտային հանձնախմբերի համակարգող Արծվիկ Միասյանն այսօր հանդիպել է լրագրողների հետ՝ խոսելու վերջին օրերին քննարկվող ամենաակտուալ թեմաների՝ Կառավարության կառուցվածքի եւ ցեմենտի ներմուծման տուրքի մասին:

Ըստ Էկոնոմիկայի նախկին նախարարի, քննարկումներն անորակ են եւ գրեթե առնչություն չունեն թեմաների հետ: Իրականում, ըստ բանախոսի, ցեմենտը՝ որպես ռազմավարական նշանակության ապրանք, անհրաժեշտություն ունի տեղական արտադրության պաշտպանության: Կառավարության կառուցվածքի մասով էլ իրենք առաջարկներ են արել, սակայն վերջին օրերին խորհրդարանում ընթացող քննարկումներից պարզ է դառնում, որ դրանք հաշվի չեն առնվել:

«0 արձագանք, ավելին՝ հրավիրել ենք քննարկման հարկային օրենսգրքի հետ կապված, 0 ընկալում, 0 արձագանք, հարց է առաջանում՝ պատրաստ են էս անձիք աշխատելու հասարակության հետ, ինչպես իրենք են ասում համերաշխության մթնոլորտում»,- նշել է Մինասյանը:

*

*