Բյուջեի հարկային եկամուտներն 9 ամսվա ընթացքում գերակատարվել են 191, 5 միլիարդ դրամով

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն ամփոփել է կատարողական բյուջեն
davit-ananyan (1)

Բյուջեի հարկային եկամուտներն 9 ամսվա ընթացքում գերակատարվել են 191, 5 միլիարդ դրամով։ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն ամփոփել է կատարողական բյուջեն: Այն այս տարի կազմել է 1 տրիլիոն 79 միլիարդ 200 միլիոն դրամ:

Համեմատության համար նշենք, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այն եղել է 880 միլիարդ 700 միլիոն դրամ։

Դրական առաջնթաց է նաեւ նկատվել ավելացված արժեքի եւ եկամտային հարկերի վերադարձելության մասով: Հաշվետու ամիսներին ընթացքում այն կազմել է 86 միլիարդ 700 միլիոն դրամ, նախորդ տարի այդ ցուցանիշը 72,5 միլիարդ դրամ էր:

 

*

*