Մեծ Բրիտանիայի գործարարները հետաքրքրված են հայաստանյան շուկայով — Երկիր Մեդիա

Մեծ Բրիտանիայի գործարարները հետաքրքրված են հայաստանյան շուկայով

«Հայաստան-Միացյալ Թագավորություն» գործարար համաժողով՝ Հայաստանում

Մեծ Բրիտանիայի գործարարները հետաքրքրված են հայաստանյան շուկայով: «Հայաստան-Միացյալ Թագավորություն» գործարար համաժողովի շրջանակում մեկ հարկի տակ են հավաքվել Մեծ Բրիտանիայի եւ Հայաստանի գործարարները,  նաեւ շահագրգիռ կողմերի ներկայացուցիչները:

Նրանց օրակարգում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներն են:

Լրագրողների հետ զրույցում հայ-բրիտանական գործարար պալատի նախագահ Արաքսյա Մարտիրոսյանը նշել է,  որ Հայաստանում են վերականգնվող էներգետիկայի, ենթակառուցվածքների զարգացման, մասնագիտական ծառայությունների մատուցման ընկերություններ՝ 10  բիզնես-կազմակերպություններ:

Համաժողովի մանրամասներն է ներկայացնում Վանուհի Ավագյանը:

Հեղինակ՝

Վանուհի Ավագյան

*

*