Որոշ մարդիկ դիվանագիտական գործունեություն ծավալելու պատրվակով ապրում են դրսում․ Բոստանջյանը՝ Մնացականյանին

ԱԺ-ում շարունակվում է 2017 թվականի բյուջեի կատարողականի քննարկումը:
agn shenq

ԱԺ-ում շարունակվում է 2017 թվականի բյուջեի կատարողականի քննարկումը: Արտաքին գործերի նախարարության բյուջեի կատարողականը ներկայացրեց նախարար Զոհրաբ Մնացականյանը:

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը նրանից հետաքրքրվեց․ «15 մլրդ դրամը մի մեծ փող չէ, որ տրամադրվել է ԱԳՆ-ին, բայց ֆինանսական սուղ պայմաններում ճոխ չէ՞ մեր դիվանագիտական ներկայացվածությունը արտերկրում: Իշխանական բուրգի գագաթին գտնվող որոշ մարդիկ դիվանագիտական գործունեություն ծավալելու պատրվակով ապրում են դրսում: Կլինե՞ն հեռանկարներ` ավելի զուսպ ներկայացվածություն ունենանք և ռացիոնալ օգտագործենք ռեսուրսները»,- ասաց նա:

Նախարարը պատասխանեց, որ Հայաստանի ներկայությունը դիվանագիտական դաշտում ավելի համեստ է, քան ցանկալի կլիներ: «Մենք որքան հնարավոր է ընդլայնել ենք մեր դիվանագիտության աշխարհագրությունը, բայց դեռևս բավարար չեն, սահմանափակ միջոցներով կատարում ենք աշխատանքներ: Ճոխ կյանքին անդրադարձաք. 27 տարի է` աշխատանքում եմ, և եթե հարցնեք իմ ընտանիքի անդամներին, դժվար թե նրանք համաձայնեն այդ հարցում, այստեղ ավելի շատ Հայաստանը ներկայացնելու հպարտությունն ու պատասխանատվությունն է խոսում»,- ասաց Մնացականյանը:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները