Բնապահպանության նախարարությունը պետբյուջե է մուտքագրել մոտ 750 հազար դրամ

Հայտնաբերվել և արձանագրվել է թվով 13 իրավախախտում
hayantar

ՀՀ ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստորաբաժանումների աշխատակիցների կողմից հունվարի 29-ից փետրվարի 2-ն ընկած ժամանակահատվածում կատարված ստուգումների, շրջայցերի, Տեսչական մարմնին հանձնված վարչական վարույթի քննության, ինչպես նաև եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերվել և արձանագրվել է թվով 13 իրավախախտում, 4-ի  վերաբերյալ անցկացվել է վարչական վարույթի քննություն և նշանակվել  200.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:

Վերոնշյալ ժամանակահատվածում բնապահպանական իրավախախտման հետևանքով  շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է 764.660 ՀՀ դրամ:  

Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 746.860 ՀՀ դրամ:  

*

*