Կադաստրի կոմիտեի ղեկավարը բնակարանների գների բարձրացման երեք պատճառ է նշում

«Այսօր միջինում 6.5 նվազագույն տոկոսադրույքով հիփոթեքային վարկեր են գործում»
norakaruyc-shenqer

Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը բնակարանների գների թանկացման երեք պատճառ է տեսնում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ առաջին և ամենաշոշափելի պատճառը նախորդ տարվա քաղաքական փոփոխություններն են, որոնք հանրության ու բիզնեսի շրջանում սպասումներ են առաջացրել և հետևաբար ազդել են պահանջարկի վրա:

Երկրորդ պատճառը, ըստ Կադաստրի կոմիտեի ղեկավարի, հիփոթեքի շուկայի ակտիվացումն է: «Այսօր միջինում 6.5 նվազագույն տոկոսադրույքով հիփոթեքային վարկեր են գործում, որոնք անհամեմատելի են մեկ տարի առաջվա տվյալների հետ: Երրորդը՝ Երևանում և ոչ միայն կոռուպցիոն սխեմաների վերացման արդյունքում շատ ավելի հեշտ է շինարարական գործունեություն ծավալել: Շատ կառուցապատողներ նախկինում խնդիրներ ունեին թույլտվությունների համար, հիմա այդ ամեն ինչը հեշտ է, և նոր խաղացողներ են ի հայտ գալիս», — ասաց Պետրոսյանը, հավելելով, որ եթե այս տեմպերը պահպանվեն, միայն աճ է կանխատեսվում:

Սարհատ Պետրոսյանի խոսքով՝ գործարքների ամենամեծ մասնաբաժինը բաժին է ընկնում բնակարանների առք ու վաճառքին, երկրորդ մասով առանձնատներն են, երրորդ տեղում կոմերցիոն, չորրորդ տեղում արտադրական տարածքները:

«Ամենամեծ պահանջարկն ունի Կենտրոնը, ապա Դավիթաշենը, Արաբկիրը, Քանաքեռ- Զեյթունը և այդպես շարունակ»,-ասաց նա:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները