Բնածին 5 աղետների համար փորձնական գյուղատնտեսական ապահովագրություն կներդրվի

Բնության քմահաճույքները գյուղատնտեսությանն ամեն տարի միջինը 30-40 մլրդ դրամ վնաս են հասցնում:
Գյուղատնտեսության նախարարությունը ծրագրում է 2017թ. ներդնել փորձնական գյուղատնտեսական ապահովագրություն: Այն տարծվելու է բնածին հինգ աղետների եւ գյուղատնտեսական արտադրանքի վրա: Փորձնական ծրագիր կիրառվում է անասնապահական մի քանի տնտեսություններում: Ագրոապահովագրության ներդրման ֆինանսական մասով զբաղվում է Հայաստանի Կենտրոնական բանկը: Հայաստանի ապահավագրական ընկերություններին էլ կվերաապահովագրեն միջազգային ընկերությունները:
 
Բնության քմահաճույքները գյուղատնտեսությանն ամեն տարի միջինը 30-40 մլրդ դրամ վնաս են հասցնում: Պատկերն այլ կլինի հակակարկտային ցանցերի, կանխարգելիչ միջոցառումների ու գյուղատնտեսական ապահովագրության պարագայում: «Ամբերդ» գիտահետազոտական կենտրոնի ծրագրերի համակարգող Սամվել Ավետիսյանի հաշավարկները ցույց են տվել, որ հակակարկտային ցանցի մեկ հեկտարի համար անհրաժեշտ է տարեկան 2000-2500 դոլար: Հայաստանում դեռ վաղ է խոսել այս թանկ հաճույքի մասին: Գյուղացու՝ բաց երկնքի տակ արտադրանքը պաշտպանվում է ֆիզիկական միջոցներով: Մեր երկրում ագրոապահովագրություն ներդնելու համար Գյուղատնտեսության նախարարությունը գերմանկան KFW բանկի օգնությամբ արդեն երկու տարի՝ ուսումնասիրություն է իրականցնում:
«Ապահովգրության տարբերությունը սուբսիդավորելու է կառավարությունը: Սա, իհարեկե, քննարկման փուլում է, եւ ուսումնասիրությունները ցույց կտան հնարավոր կլինի, արդյո՞ք 2017թ. ներդնել փորձնական ապահովագրական ծրագիր»,- ասում է ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Արմեն Հարությունյանը: 
 
«Լավագույն տարբերկը պետական աջակցություն է: Երբ ապահովագրավճարի 50 տոկոսի վճարումն իրականցնում է պետությունը»,- նշում է ՀՊՏՀ «Ամբերդ» գիտահետազոտական կենտրոնի ծրագրերի համակարգող, տնտեսագիտության դոկոտոր, պրոֆեսոր Սամվել Ավետիսյանը:
Քննարման փուլում է, թե որ մեթոդաբանության ներդրումը շահավետ կլինի ե՛ւ գյուղացու ե՛ւ ապահովագրողի համար: Փորձնական ագրոապահովագրությունը տարածվելու է երաշտից, կարկուտից, հողմից, ջրհեղեղից ու ցրտահարությունից տուժած այգիների վրա: Յուրաքանչյուր համայնքում վնասի չափը գնահատելու է գյուղատնտեսական փորձ ունեցող մեկը:
 
«Հավելյալ ինստիտուտներ եւս պետք կլինեն՝ օրենսդրությունը կագավորելու եւ մի արք այլ խնդիրներ լուծելու համար»,- ասում է ՀՀ գյուղատնտեսության փոխնախարարը:
Ֆինանսական կողմի պատասխանատուն Կենտրոնական բանկն է: Հայաստանյան ապահովագրական ընկերություններին վերաապահովագրելու են միջազգային ապահովագրողները:
 
«Մենք ռիսկը մեր ապահովագրական ընկերությունների ուսերին չենք թողնելու»,- նշում է Արմեն Հարությունյանը:
«Իրենք էլ իրենց շահույթը պետք է ունենան, եթե չունենան՝ ինչո՞ւ պետք է ապահովագրեն: Ոչ մի ապահովագրական ընկերություն այդ ռիսկի տակ չի մտնի, եթե չկա հստակ թվային պատկեր»,- համոզված է ՀՊՏՀ «Ամբերդ» գիտահետազոտական կենտրոնի ծրագրերի համակարգող, տնտեսագիտության դոկոտոր, պրոֆեսոր Սամվել Ավետիսյանը:
 
Ինչքան գումար է անհրաժեշտ մեկ հեկտարն ապահովագրելու համար: Ծրագրի ներդրողները թվերը դեռ չեն հրապարակում: Հաշվարկներ իրականցրել է 50 երկրի փորձն ուսումնասիրած Սամվել Ավետիսյանը:
Ագրոպահովագրության օպտիմալ տարբերակը պետության ֆինանսավորումն է: Նման փորձ ունի ԱՄՆ-ն, Իսրայելը, Չինաստանը, Ռուսատանը: Մեր երկրին տարեկան 24 մլրդ դրամ է հարկավոր: Իսկ բյուջեում ոլորտի ֆինանսավորմանը հատկացված է դրա կեսը:
 «20 երկրի փորձ ենք ուսումնասիրել, բայց այն մոդելը, որ կնեդրվի, մոտ է Իտալականին»,- ասում է Հարությունյանը:
Փորձնական ծրագիրն, ըստ փորձագետների, պետք է ներդնել Արմավիրի, Արարտի ու Արագածոտնի մարզերում: Իսկ այն վայրերում, որտեղ ագրոապահովագրությունն անզոր է, միակ հույսը դարձյալ ֆիզիզկական պաշտպանվածությունը կլինի:

*

*