Բենզինը թանկացել է

Բենզալցակայաններում մշտադիտարկում է արել ու պարզվել․․․
benzin

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը մայրաքաղաքի մի շարք բենզալցակայաններում մշտադիտարկում է արել ու պարզել, որ 1 լիտր ռեգուլյար տեսակի բենզինի գինը 400-ից դարձել է 410 դրամ, պրեմիում տեսակինը՝ 420-ից 430 դրամ:

Տարեսկզբից բենզինը սկսել էր էժանանալ: Գնի շարունակական նվազումը՝՝ 1 լիտրի համար կազմել էր 50 դրամ: Թանկացման պատճառները պարզելու համար հանձնաժողովը հունվարից լայնածավալ ուսումնասիրություն է սկսել: Այն ներառում է ներմուծումից մինչեւ իրացում գնագոյացման ողջ շղթան, ինչպես նաեւ շուկայի կառուցվածքի ուսումնասիրությունը:

*

*