Բելառուսը եւ Ղազախստանը հրաժարվում են գնել ղրիմյան ապրանքներ

«Ղրիմցի ապրանքարտադրողներն իրացման շուկաներ դուրս գալու խնդիր ունեն»
sergey katirin (1)

Բելառուսը եւ Ղազախստանը հրաժարվում են «Պատրաստված է Ղրիմում» մակնշմամբ ապրանքների գնումից՝ դա բացատրելով ստեղծված աշխարհաքաղաքական իրադրությամբ: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի Առեւտրաարդյունաբերական պալատի ղեկավար Սերգեյ Կատիրինը:

«Ղրիմցի ապրանքարտադրողներն իրացման շուկաներ դուրս գալու խնդիր ունեն: Անկայուն քաղաքական իրադրության պայմաններում բազմաթիվ վայրերում զգուշավորությամբ են վերաբերվում «Պատրաստված է Ղրիմում» մակնշմամբ արտադրանքի իրացմանը, մասնավորապես, Բելառուսը եւ Ղազախստանը հրաժարվում են նման ապրանքներ գնելուց»,- ասել է նա:

*

*