Բավրայի մաքսակետում միջնորդային վճարը վերացվել է

Այս ծառայությունը չափազանց անհարմար էր, քանի որ երբեմն առաջանում էին մի քանի ժամ տեւող հերթեր:
bavra

Բավրայի մաքսակետում միջնորդային վճարը վերացել է:

2013 թվականի հուլիսից սկսած Հայաստանի մաքսային ծառայության որոշմամբ Բավրայի մաքսակետից Հայաստան մուտք գործող Վրաստանի քաղաքացիները պետք է լրացնեին բեռնամաքսային հայտարարգրեր: Դրանց լրացման համար գործում էր բրոքերային ծառայություն:

Բացի միջնորդավճարի հանգամանքը, այս ծառայությունը չափազանց անհարմար էր, քանի որ երբեմն առաջանում էին մի քանի ժամ տեւող հերթեր:

Խնդրի մասին բարձրաձայնել են վարչապետին: Կարապետյանի հանձնարարկանով Բավրայի մաքսակետում միջնորդային վճարը վերացվել է:

Պատրաստեց՝

Վանուհի Ավագյանը

*

*