Հայաստանը բարեկեցիկ երկրների վարկանիշային աղյուսակում 96-րդն է

Աշխարհի լավագույն բարեկեցիկ երկիր է ճանաչվել Նորվեգիան, վատագույնը՝ Եմենը
YEREVAN

Հայաստանը բարեկեցիկ երկրների «2017 Legagum Prosperity Index» համաշխարհային վարկանիշում 149 երկրների շարքում զբաղեցրել է 96-րդ տեղը։ Այս մասին տեղեկացնում է prosperity.com կայքը:

Ընդհանուր վարկանիշային աղյուսակում Հայաստանը բարելավել է դիրքերը՝ 99-րդ հորիզոնականից բարձրանալով 96-րդ տեղ։ Սկսած 2006 թվականից, երբ առաջին անգամ կազմվել է այս վարկանիշային աղյուսակը, Հայաստանը թուլացրել է դիրքերը 8 հորիզոնականով։

Հայաստանը լավագույն ցուցանիշներ է գրանցել կրթության եւ անվտանգության ոլորտում, ամենացածր ցուցանիշները սոցիալական կապիտալի մակարդակում են (անձնական կապեր, փոխադարձ օգնություն, քաղաքացիների մասնակցությունը հասարակական կյանքին և այլն)։ Նախորդ տարվա հետ համեմատած՝ ամենամեծ դրական փոփոխությունը գրանցվել է կրթության ոլորտում։

Վրաստանը զբաղեցրել է 84-րդ տեղը, Ադրբեջանը՝ 106-րդ, Իրանը՝ 117-րդ, Թուրքիան՝ 88-րդ։ Աշխարհի լավագույն բարեկեցիկ երկիր է ճանաչվել Նորվեգիան, վատագույնը՝ Եմենը։

varkanish

*

*