Բանկերը միասնական «այո» են ասել տույժ-տուգանքների վերացմանը

Զրոյացնել, թե ոչ, վերջնական որոշումը բանկն է կայացնում:

Երկու տարի Աղասին բանկեր ու ֆինանսական հաստատություններ մտել-դուրս է եկել որպես պարտաճանաչ վարկառու: Կարագավիճակը, սակայն, տեւական ժամանակ է՝ փոխվել է: Վարկային պատմությունն էլ, մեղմ ասած, մխիթարող չէ: Ընկերոջ վարկի համար երաշխավոր է կանգնել ու ժամանակին չմուծված տոկոսների համար հիմա տույժ-տուգանք է գոյացել: Իսկ բեռը հավասարապես Աղասու ու ընկերոջ ուսերին է:

Աղասին ու նույն խնդրի առջեւ կանգնած քաղաքացիներն այսուհետ կարող են դիմել բանկերին եւ ֆինանսական այլ հաստատությունների ու տոկոսների տույժ-տուգանքների զրոյացման հարցում ընդհանուր հայտարարի գալ: Հարկային նոր օրենսգրքի փոփոխությամբ, որն ուժի մեջ է մտել հուլիսի մեկից, ֆինանսական հաստատություններն ազատ են ներելու վարակառուների մինչեւ 2018թ. մայիսի 31-ը անհուսալի համարվող վարկերի տոկոսադրույքների տույժ-տուգանքները: Զրոյացնել, թե ոչ, վերջնական որոշումը բանկն է կայացնում:

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Հեղինակ՝

Վանուհի Ավագյան

*

*